211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Կարբիում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը. վերջինը կողաշրջվել, կոտրել է գազախողովակի հենասյուներն ու փլուզել դերասան Վաչե Թովմասյանի տատի տան քարե պարիսպը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6442 դիտում article-date 09:40 07-08-2025
Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիների: 

Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպը, գազատար խողովակի երկաթե հենասյուները և կողաշրջվել: 
 
Նշված տան բնակիչներն են նաև առաջինը օգնության հասել: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազել են նույն վաշտի պարեկներ  Արգիշտի Գալստյանն ու Գարիկ Մելքոնյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ  որտեղ էլ պարզվում է վարորդների, վիրավորների և փլված քարե պարսպի տան սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արագածոտնի մարզի գազաբաշխման, գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել գազախողովակի հենասյուները վերանորոգելու ուղղությամբ: 
 
Բարեբախտաբար գազի արտահոսք չի եղել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար «ԳԱԶել»-ը փլուզել է դերասան, շոումեն Վաչե Թովմասյանի տատի տան քարե պարիսպը:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+

Նմանատիպ նյութեր