211652_close_icon
views-count30600 դիտում article-date 15:50 13-03-2021

Երևանում թալանել են «Պարտեզ» ռեստորանային համալիրը. տնօրենի աշխատասենյակից գողացել են 10 հազար դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժին Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռոբերտ Սիմոնյանի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա մարտի 7-ի ժամը 16։00-ից մինչև մարտի 9-ը ընկած ժամանակահատվածում բանալիով բացել են Դավիթ Բեկի փողոցում գործող իրեն պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի դուռը, ապա մտել այնտեղ և իր աշխատասենյակից հափշտակել խոշոր չափի գումար։

Նշված վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Սիմոնյանը, ով նշված ռեստորանային համալիրի տնօրենն է, հայտնել է նաև, որ գողացել են 10 ԱՄՆ դոլար և հայտնել է նաև ենթադրյալ կասկածյալի անունը։

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր