211652_close_icon

Ստեփանակերտի քաղաքապետարանը կկառուցի քաղաքային հուշահամալիրի 44-օրյա պատերազմի հերոսների հատվածը

views-count1098 դիտում article-date 16:57 11-03-2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնել է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ ննջում են 44-օրյա պատերազմի հետևանքով անմահացած հերոսները:

Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Քաղաքային իշխանությունների այս որոշումը պայմանավորված է մեր սուրբ նահատակների ընտանիքներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու ցանկությամբ: Բացի այդ, յուրաքանչյուրիս պարտքն է փայփայել մեր տղաների անմար հիշատակը և նեցուկ կանգնել նրանց հարազատներին: Նաև տեղեկացնում ենք, որ շինարարությունն ընթանալու է փուլային տարբերակով և անպայման քննարկվելու ու հաշվի են առնվելու զոհվածների ընտանիքների նկատառումները՝ տապանաքարերի, նկարների և այլ նրբությունների վերաբերյալ»,- հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից՝ ակնկալելով քաղաքի ամբողջ բնակչության աջակցությունը այդ նվիրական ծրագիրը կյանքի կոչելու գործում:

Նմանատիպ նյութեր