211652_close_icon

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ է տեղադրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2006 դիտում article-date 16:28 02-09-2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետության անկախության տոնին մասնակցելու նպատակով գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտում: Պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են Արցախի անվտանգության, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամները մասնակցել են տոնական երթին: Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է տեղադրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր