211652_close_icon
views-count2367 դիտում article-date 11:11 11-03-2021

Վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի գործով նիստը նշանակել է ապրիլի 29-ին

Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը ապրիլի 29-ին նիստ է նշանակել ՀՀ զինված ուժերի շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն, ըստ որի ինքն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Գործով պատասխանողը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, իսկ որպես երրորդ անձինք են ներգրավել վարչապետի աշխատակազմը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը։

Հատկանշական է, որ դատարանի որոշման մեջ նշված է, որ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:
 

Նմանատիպ նյութեր