211652_close_icon

Արցախում գարնանացանի ցուցանիշները նախատեսում են հասցնել 2․100 հեկտարի

views-count1624 դիտում article-date 13:16 10-03-2021
Արցախում գարնանացան մշակաբույսերի ցանքսի նպատակով  կատարվել է ավելի քան 1․400 հեկտար հերկ, որից ցանքս է իրականացվել ընդհանուր առմամբ 445,6 հա տարածքում: Տեղեկացնում է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է իրականացնել 2․100 հեկտար գարնանացան, ընդ որում՝ 100 հեկտարը բանջարաբոստանային մշակաբույսեր: Արդեն իսկ իրականացվել է, մասնավորապես, 352,6 հա հացահատիկային մշակաբույսերի, 13 հա արևածաղկի, 38 հա կտավատի, 23 հա սիսեռի, 19 հա կերային մշակաբույսերի ցանքս»,- հայտնեցին էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից՝ հավելելով, որ  նշված ցուցանիշները մեկնարկային են, և, կատարվող աշխատանքներին զուգընթաց, պարբերաբար կներկայացվեն թարմացված տվյալներ:

Նմանատիպ նյութեր