211652_close_icon

Գարնանացանի աշխատանքները շարունակվում են, ընթացքի մեջ են պետական աջակցության ծրագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7100 դիտում article-date 22:28 27-04-2018
Հանրապետությունում շարունակվում են գարնանացանի աշխատանքները։ Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը նշում է, որ գարնանացանի առումով տարին բավականին նպաստավոր էր. ունեցանք մեղմ ձմեռ և երկարատև գարուն և այս պահի դրությամբ գյուղացին ավելի շատ հող է մշակում, քան նախորդ տարի։ Հանրապետության որոշ տարածքներում դեռևս ցանք է կատարվում, այլ տեղերում՝ արդեն բույսերի վեգետացիոն աճն է սկսվել։ Աշոտ Հարությունյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կանխատեսումները դրական են, և եթե Արարատյան հարթավայրում սակավաջրության հարց չլինի, ապա գյուղատնտեսության համար նպաստավոր տարի կարող ենք ակնկալել։ Ընթացքի մեջ են պետական աջակցության ծրագրերը։ Այս տարի ՌԴ-ից ներկրվել է բարձր վերարտադրության հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմացու՝ 5-ական տոննա ոսպ, ոլոռ և սիսեռ, որոնք տրամադրվել են մասնագիտացված ֆերմերներին՝ դրանց վերարտադրությունը կազմակերպելու և ավելացած քանակություները հետագայում մյուս հողօգտագործողներին տրամադրելու նպատակով։ Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի իրականացման արդյունքում իրացվել է շուրջ 225 միավոր գյուղտեխնիկա: «Սա կարծում եմ աննախադեպ ծրագիր է, որովհետև վերջին տարիներին օգտագործվող տեխնիկան հիմնականում բավականին մաշված էր, և սրանով ֆերմերները հնարավորություն են ունենում օգտվել ինչպես ռուսական, բելառուսական, եվրոպական, ամերիկյան արտադրության գյուղտեխնիկայից, որը կարծում եմ բերելու է արդյունավետության բարձրացմանը գյուղատնտեսության մեջ », - նշել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է լիզինգի փորձնական ծրագիր իրականացնել գյուղատնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ սառնարանային տնտեսությունների, ջերմոցների, չորանոցների ստեղծման համար։ Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում միայն 2018 թվականի ապրիլ ամսին, օպերատիվ տվյալներով, տրամադրվել է ավելի քան 1450 մլն դրամի 350 միավոր վարկ, մեկ վարկի միջին չափը կազմել է 4,14 մլն դրամ: Ծրագրին ակտիվորեն մասնակցում են հատկապես Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի ֆերմերները: 2018 թվականի ընթացքում արդեն 8 ընկերություն ավելի քան 2 մլրդ դրամի վարկի հայտ է ներկայացրել մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար։ «Ստեղծվում է բարենպաստ միջավայր, որպեսզի վերամշակողները կարողանան օգտվել էժան ռեսուրսից և գյուղացին կարողանա երաշխավորված իրացնել իր բերքը», -ընդգծել է փոխնախարարը: Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հորդորել է վերամշակող ընկերություններին և գյուղացիական տնտեսություններին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր