211652_close_icon
views-count1722 դիտում article-date 19:36 09-03-2021

Լևոն Աղասյանը՝ Եվրոպայի առաջնության լավագույն հնգյակում

Անցկացվեց աթլետիկայի Եվրոպայի ձմեռային 36 - րդ առաջնությունը: Այն տեղի ունեցավ Լեհաստանի Տորուն քաղաքում: Հայաստանը գործուղել էր երկու մարզիկ: Առանձնապես գոհացրեց կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը: Նա ցույց տվեց բավականին բարձր՝ 16. 55 մ. արդյունք և գրավեց պատվավոր հինգերորդ տեղը:

Ամերիկահայ արագավազորդ Ալեքս Դոնիկյանը չկարողացավ հաղթահարել նախնական փուլի արգելքը և  65 մասնակիցների պայքարում տեղ զբաղեցրեց հինգերորդ տասնյակում:

Նմանատիպ նյութեր