211652_close_icon
views-count3901 դիտում article-date 15:50 09-03-2021

ԿԳՄՍ ենթակայության ուսումնական հաստատությունների համար գնվել է 1 մլն 90 հազար բժշկական դիմակ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թ. ընթացքում ձեռք է բերել 20 հազար 560 բժշկական դիմակ, 1 500 զույգ ձեռնոց, 260 լիտր ալկոգել և 4 անհպում ինֆրակարմիր ջերմաչափ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

«2020 թ. ընթացքում ԿԳՄՍ-ի կողմից գնվել են ապրանքներ՝ 1 մլն 926 հազար դրամի և ծառայություններ՝ 376 հազար դրամի: Նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների համար կատարվել են հետևյալ ծախսերը. 1 մլն 90 հազար բժշկական դիմակի ձեռքբերում՝ 23 մլն 878 հազար դրամ, 6 480 հատ մակերեսների ախտահանիչ միջոցներ»,- նշեց Խաչատրյանը:

Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ուսման վարձի փոխհատուցումից օգտվել է 3 470 ուսանող, ընդհանուր գումարը կազմել է 760 մլն 619 հազար դրամ: Պետության կողմից ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրից օգտվել է 11 հազար 275 ուսանող, ընդհանուր գումարը՝ 90 մլն 100 հազար դրամ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Արկադի Խաչատրյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը լրացուցիչ կտրամադրվի:

Նմանատիպ նյութեր