1483 դիտում
11:33 08-03-2021
Վստահ եմ, որ բոլոր ժամանակների դժվարություններն ու փորձությունները պատվով հաղթահարած հայ կինն այսօր էլ չի ընկրկելու ու չի հանձնվելու.
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Այսօր Կանանց միջազգային տոնն է: Հատկապես մեր երկրի համար ծանրագույն այս ժամանակահատվածում է՛լ ավելի անգնահատելի է դառնում այն առաքելությունը, որն ունի հայ կինը:
Հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր պետականության կերտման, ազգի հարատևման, մեր ձեռքբերումների ու հաղթանակների ճանապարհին: Վստահ եմ, որ բոլոր ժամանակների դժվարություններն ու փորձությունները պատվով հաղթահարած հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու:
Առանձնահատուկ խոնարհումս եմ հայտնում հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների մայրերին և կանանց:
Գիտեմ, որ կորստի ցավն անասելի մեծ է, բայց դուք պարտավոր եք ուժեղ լինել հանուն ձեր որդիների հիշատակի և նրանց սերունդների ապագայի:
Դուք եղել ու շարունակելու եք լինել հայ ընտանիքի հիմնասյունը և այսօր էլ ունեք նույն առաքելությունը՝ շենացնել ու վառ պահել հայի օջախը, մեր կորցրած հաղթանակը հետ բերող սերունդներ ժառանգել հայրենիքին:
Այսօր ես ուզում եմ աշխարհի բոլոր հայ մայրերին և քույրերին մեկ բարեմաղթանք հղել՝ թող հաջորդող բոլոր գարունները խաղաղ լինեն:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
1003 դիտում
19:33 28-09-2023
Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ