4699 դիտում
16:51 07-03-2021
Սիրված մտավորականը ներկայացնում է իր նոր գրքերը. հարցազրույց Արգամ Այվազյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:
Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված մտավորական պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջևանագետ, լրագրող, մշակութաբան, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:Ծնվել է 1947 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Շահբուզի շրջանի Առինջ գյուղում: Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ փաստա-վավերագրական հաղորդումներ, ֆիլմեր, գրվել գիտական ու ճանաչողական ակնարկներ, հոդվածներ,գրքեր և այլն: Հեղինակ է մի շարք գիտական հատորների ու հոդվածների,ակնարկների, որոնք բացահայտում են հայկական ճարտարապետության, հարևան երկրներում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության չբացահայտված կողմերը:Նրա աշխատությունների շնորհիվ է, որ ներկայիս սերունդն ու պատմաբանները գրում ու ճանաչում են մեր երկրի պատմական անցյալը:
Եվ ահա բավականին վերջերս հետևելով նրա ֆեյսբուքյան էջը, նկատեցի, որ հերթական երկու աշխատություններն է ավարտել ու հրատարակել՝ ներկայացնելով մի իր գործունեության լավագույն գոհարները և մեր սիրված շարք մտավորականների հետ հանդիպումների մասին: Առաջին գրքի վերնագիրն է ,,Արգամ Այվազյանի գիտական վաստակի գնահատանքներ:Այս հատորը կազմել է հեղինակը և բաղկացած է 436 էջից:Այն ընդգրկում է Նախիջևանի վերաբերյալ ավելի քան կես դար կատարած իմ գիտահետազոտական զանազան աշխատանքների վերաբերյալ Հայաստանի և մի շարք արտերկրների մամուլում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, բուլղարերեն լեզուներով առանձին գրքերով տպագրված իմ աշխատությունների, հեղինակային ցուցահանդեսների ու տեսաֆիլմի ցուցադրության, բանախոսությունների վերաբերյալ Հայաստանի և արտերկրի մի շարք երկրների լրատվամիջոցներում հրապարակված մատենախոսությունները, աշխատությունները տպագրության երաշխավորող կարծիքները, հոդվածները․․․ Ընդ որում աշխատությունները տպագրության երաշխավորելու կարծիքները տպագրվում են առաջին անգամ։
Միով բանիվ այս, ինչպեսև 2018-ին լուս տեսած իմ «Կենսամատենագիտություն» հատորը, որոնք իմ գիտական ու հրապարակախոսական, հասարակական գործունեության վաստակի գնահատանքների, նաև աշխատությունների վերաբերյալ արված դիտողությունների և արդեն անցյալ համարվողի վերաբերյալ հրապարակված զանազան նյութերի մատենագիտական տեղեկատու կարելի է համարել, ուղղորդող ու մատնացույց անող օգտակար բանալի թե՛ այսօրվա և թե՛ ապագայում Նախիջևանի խնդիրներով զբաղվողների համար։ Գրքի մասին խոսելիս հեղինակը ասում է.
<<Համոզված եմ, որ այն օգտակար կլինի այդ բնագավառի մասնագետների համար։ Քանզի, հրապարակի վրա գտնվող և այս հատորում մատենագրված աշխատությունները ոչ միայն հարստացրել են Նախիջևանի վերաբերյալ հայագիտական գրականությունը, այլև գրեթե 80-90%-ով առաջին անգամ հրատարակված բազմահազար նյութերը մեծիմասամբ արդեն դարձել են Նախիջևանի տարբեր բնագավառի ուսումնասիրման սկզբնաղբյուրներ։ Ընթերցողն այս մասին՝ այս հատորում ի մի բերված 100-ից ավելի նյութերում, հայ և օտար հայագետների, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների, զանազան բնագավառների մասնագետների այդ տեսակետ-կարծիքն արժևորող բազում փաստերի կծանոթանա։ Հատորը պատկերազարդ է և ներառում է 190-ից ավելի փաստավավերագրական լուսանկարներ/մի մասը նաև գունավոր/։ Ժամանակագրական առումով ընդգրկված նյութերը վերաբերում են 1977-2018 թվականներին:
Հակիրճ այս խոսքիս ավարտին՝ իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում այն բոլոր ամսագրերի ու թերթերի խմբագիրներին, աշխատությունների ձեռագրերը հրատարակման հաձնելու վերաբերյսալ կարծիք-երաշխավորությունների հեղինակներին, հրատարակչությունների ու տպագրատների աշխատակիցներին, մատենախոսներին ու հոդվածագիրներին, գրքերիս հրատարակմանն աջակցած բոլոր հովանավոր-մեկենասներին(որոնց անունները հավուր պատշաճի արձանագրվել են հրատարակությունների, ինչպեսև այս հատորի համապատասխան տեղերում), որոնք անշահախնդիր կերպով ու հայրենասիրական պատշաճ գիտակցությամբ, իրենց միջոցների ներդրումներով աջակցեցին իմ գիտական ու հրապարակախոսական, գիտահանրամատչելի ու գրական աշխատանքների լոյսընծայմանն ու հրապարակային ձեռնարկներին։Հատորը տպագրվել է իմ և իմ հայրենակիցների՝ հայր և որդիներ Օնիկ, Ալբերտ և Հարություն Հարությունյանների ծախսերոմ>>։Հաջորդ գրքում հարգանքի և երախտագիտական զգացմունքներով շարադրված 22 հուշագրական ակնարկներում ներայացված է մտավորականի 1969-2010-ական թվականներին հանդիպումները հայագիտության ու մշակույթի, պետական և այլևայլ նշանավոր գործիչների հետ, որոնցից ամեն մեկը յուրովի և իրենց վերապահված իրավունքներով, գործնականորեն կամ էլ խորհուրդերով սատար են եղել կես դարից ավել ժամանակ ընդգրկող նրա գիտագործնական գործունեության ընթացքում։ Մանավանդ, որ պետական և գիտական կառույցներում չունենալով նրա գործունեության համար աջակցող ոչ մի ծանոթ ու բարեկամ, այս անձինք(մեծ մասը) գնահատելով ու արժևորելով ինքնուրույնաբար և միմիայն հեղինակի միջոցներով ձեռնարկած գործունեությունը՝ իրապես դարձել են և մեկը և մյուսը։ Գրքերի մասին հարցազրույցը սիրված մտավորականի հետ սիրով ներկայացնում եմ ընթերցողներին:
Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով։
-Շատ շնորհակալություն:
- Որպես առաջատար գիտաշխատող ո՞ր մշակութային ու գիտական կազմակերպություննե- րի հետ եք համագործակցում ձեր գրքերի, աշխատությունների հրատարակության համար։
- Ոչ մի կազմակերպության։ Տարիներ առաջ՝ 2012 թվականին նկատի ունենալով Հայաստանի պատկան մարմինների անտարբերությունը նախիջևանյան խնդիրների վերաբերյալ, հրա-պարակավ(մամուլով) ասել եմ, որ հետայսու ոչ մի հարցով չեմ դիմելու ո՛չ պետական և ոչ էլ գիտական ու մշակութային կազմակերպություններին։Այդ ժամանակվանից հովանավորներ փնտրելով և իմ անձնական միջոցներով՝ հեղինա-կային հրատարակությամբ, հրատարակել եմ 20-ից ավելի գրքեր։ Այնպես որ, կարծում եմ, որ այդպես էլ կշարունակվի։
- Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք ձեր նոր գրքերը։ Ինչպես կբնութագրեք վեր-նագրերը: Ի՞նչ ուղերձ ունեն դրանք։
- Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին հաջողություն ունեցա հրատարակել երկու նոր՝ «Արգամ Այվազյանի գիտական վաստակի գնահատանքներ»(336 էջ) և «Անմոռաց հանդիպումներ նշանավոր անհատների հետ»(164 էջ) գրքերը։
Առաջինի վերաբերյալ միտքը հղացավ 2020-ի դեկտեմբերի սկզբներին։ Եվ արդեն 2021-ի հունվարի վերջերին հատորը պատրաստ էր տպագրության։ Այստեղ ես հանդես եմ գալիս որպես այդ հատորի կազմող- հեղինակ։ Հրատարակվել է իմ և հայր ու որդիներ իմ հայրենակիցներիս՝ Օնիկ, Ալբերտ, Հարություն Հարությունյանների աջակցություններով։Այս հատորը ընդգրկում է Նախիջևանի վերաբերյալ ավելի քան կես դար կատարած իմ գիտահետազոտական զանազան աշխատանքների վերաբերյալ Հայաստանի և մի շարք արտերկրների մամուլում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, բուլղարերեն լեզունե-րով առանձին գրքերով տպագրված իմ աշխատությունների, հեղինակային ցուցահանդես-ների ու տեսաֆիլմի ցուցադրության, բանախոսությունների վերաբերյալ Հայաստանի և մի շարք երկրների լրատվամիջոցներում հրապարակված մատենախոսությունները, աշխատությունները տպագրության երաշխավորող կարծիքները, հոդվածները․․․ Ընդ որում աշխա-տությունները տպագրության երաշխավորելու կարծիքները տպագրվում են առաջին անգամ։Հրապարակավ արտահայտված այդ մատենախոսութունների մասնագետ-հեղինակներն ու շարքային ընթերցողներն արժևորելով այս կամ այն աշխատությունը, միաժամանակ հնարավորություն են ունեցել նաև արտահայտել իրենց կարծիքները Նախիջևանի պատ-մության ու մշակույթի, քաղաքական զանազան խնդիրների վերաբերյալ, որը ևս ինքնին հետաքրքիր է։ Հարկ է նշել, որ անցած տասնամյակներում՝ 1960-ական թվականների կեսերից սկսած, Նիախիջևանի վերաբերյալ հրատարակած թե՛ իմ առաջին հոդվածները և թե; 1978 թ․ հրա-տարակված «Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները» առաջին գիրքս տպագրվեց մի շարք խոչնդոտների հաղթահարումներով, որոնց վերաբերյալ առիթներ եմ ունեցել իմ այլ աշխատություններում լուսաբանելու։ Այնպես որ՝ մասնավորապես 1978 թվականից հետո, տարիներ են եղել, որ գիտական և գիտահանրամատչելի հանդեսներում տարեկան հրատարակվել է 6-10 հոդվածներ։ Տարիներ են եղել, որ մեկ տարում հրա-տարակվել են 2 և ավելի գրքեր։ Այսպես, 1984-ին, 2005-ին, 2007-ին, 2009-ին, 2013-ին, 2014-ին՝ 2-ական գրքեր, 1990-ին՝ 4 ական , 2012-ին՝ 3-ական, 2018-ին՝ 5 գրքեր։ Միով բանիվ այս, ինչպեսև 2018 թ․ հրատարակված «Կենսամատենագիտություն» հատորը, որոնք իմ գիտական ու հրապարակախոսական, հասարակական գործունեության վաստակի գնահատանքների, նաև աշխատությունների վերաբերյալ արված դիտողու-թյունների և արդեն անցյալ համարվողի վերաբերյալ հրապարակված զանազան նյութերի մատենագիտական տեղեկատու կարելի է համարել, ուղղորդող ու մատնացույց անող օգտակար բանալի թե՛ այսօրվա և թե՛ ապագայում Նախիջևանի խնդիրներով զբաղվողների համար։Համոզված եմ, որ այն օգտակար կլինի այդ բնագավառի մասնագետների համար։ Քանզի, հրապարակի վրա գտնվող և այս հատորում մատենագրված աշխատությունները ոչ միայն հարստացրել են Նախիջևանի վերաբերյալ հայագիտական գրականությունը, այլև գրեթե 80-90%-ով առաջին անգամ հրատարակված բազմահազար նյութերը մեծիմասամբ արդեն դարձել են Նախիջևանի տարբեր բնագավառի ուսումնասիրման սկզբնաղբյուրներ։ Ընթերցողն այս մասին՝ այս հատորում ի մի բերված բազմաթիվ նյութերում հայ և օտար հայագետների, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների, զանազան բնագավառների մասնագետների այդ տեսակետ-կարծիքն արժևորող բազում փաստերի կծանոթանա։ Հատորը ներառում է տարբեր լեզուներով 100 մեծ ու փոքր հոդվածներ։ Այն պատկերա-զարդ է և ներառում է 190-ից ավելի տարատեսակ լուսանկարներ(մի մասը նաև գունավոր)։ Ժամանակագրական առումով ընդգրկված նյութերը վերաբերում են 1977-2018 թվականներին։
- Ինչպիսի դժվարություններ եղան գրքերը գրելու ընթացքում
- Ոչ մի։ Ինչպես նշեցի, առաջին հատորը պատրաստվեց տպագրության ընդամենը 2-2,5 ամսվա, իսկ երկրորդը՝ 12-15 օրվա ընթացքում։
- Ինչպե՞ս են ծնվում ձեր հոդվածները և աշխատությունները, ի՞նչ կպատմեք հերթական գիրքը գրելու գաղափարի մասին։
- Այսպիսի հարցի նախորդ տարիների մեր հարցազրույցների ժամանակ պատասխանել եմ։ Մեկ անգամ էլ նշեմ, որ տարբեր ստեղծագործողների մոտ այդ պրոցեսը տարբեր է լինում։ Իմ մոտ այն ծնվելուց-ծրագրավորվորվելուց մի որոշ ժամանակ անց՝ անբեկանելի ցանկությամբ ու եռանդով և շատ կարճ ժամանակահատվածում կատարվում է իրագոր- ծումը։ Այդպես են ծնվել իմ բոլոր մեծ ու փոքր հոդվածներն ու հատորները։
-Քանի որ Դուք Ձեր գրքերից մեկը նվիրել եք հայագիտության ու մշակույթի, պետական և այլևայլ նշանավոր գործիչներին ինչ կպատմեք նրանց մասին: Ինչ նորություն կբացահայտի ընթերցողը նրանց մասին:
- Այս տարի լույս տեսած երկրորդ գիրքը՝ «Անմոռաց հանդիպումեր նշանավոր անհատ-ների հետ», տպագրվել է իմ անձնական ծախսերով, կարծեք թե ինչ-որ տեղ վերոնշյալ հատորի շարունակությունը լինի։ Այդ գրքում հարգանքի և երախտագիտական զգացմունք-ներով շարադրված 22 հուշագրական ակնարկներում ներկայացված է 1969-2010-ական թվականներին իմ հանդիպումները հայագիտության ու մշակույթի, պետական և այլևայլ նշանավոր գործիչների հետ, որոնցից ամեն մեկը յուրովի և իրենց վերապահված իրավունքներով, գործնականորեն կամ էլ խորհուրդերով սատար են եղել կես դարից ավել ժամանակ ընդգրկող իմ գիտագործնական գործունեության ընթացքում։ Մանավանդ, որ պետական և գիտական կառույցներում չունենալով իմ գործունեության համար աջակցող ոչ մի ծանոթ ու բարեկամ, այս անձինք(մեծ մասը) գնահատելով ու արժևորելով ինքնուրույնա-բար և միմիայն իմ միջոցներով ձեռնարկածս գործունեությունը՝ իրապես դարձել են և մեկը և մյուսը։Ընթերցողն այդ գրքի ակնարկներում, կարծում եմ, մեկ հավելյալ անգամ որոշ բացա-հայտումներ կանի, օրինակ, Հովհաննես Շիրազի ու Գեղամ Սարյանի, Լևոն Խաչիկյանի ու Արտաշես Մաթևոսյանի, հայր և որդի Մորուս ու Մուրադ Հասրաթյանների, Բագրատ Ուլուբաբյանի ու Հրաչիկ Սևոյանի, Գուրգեն Հովնանի ու Մարտիրոս Սարյանի, Վարազդատ Հարությունյանի ու Լևոն Հաղվերդյանի, Ալեքսան Կիրակոսյանի ու Անատոլի Յակոբսոնի, Երվանդ Մանարյանի և այլոց մարդկային կերպարների այս կամ այն կողմերը։ Ցավոք, այս գրքում ներկացված մեր գիտության ու մշակույթի գործիչների մեծ մասն, արդեն հրաժեշտ են տվել երկրային կյանքին։ Խոնարհումս և մշտավառ հիշատակի հա-վերժացում նրանց կատարած գործի ու անուն-ազգանունների առջև։ Վերջիններիս մասին, և այս գրքում ներկայացվող որոշ նյութեր՝ ըստ առաջացած առիթների, տեղ են գտել նա-խորդ տարիներին իմ հրատարակած որոշ գրքերում, մասնավորապես «Նախիջևան․ գրական էսսեներ և հետազոտման ուղղեգրություններ»(2007, «Կենսամատենագիտություն» (2019) հատորներում։Եվ այս գիրքն էլ թող մեկ անգամ ևս առիթ հանդիսանա պատվարժան այդ անհատների գործն ու անուները հիշելու-գնահատելու գործում։
- Արդյո՞ք մեր սերունդը լավ է ճանաչում ազգի նվիրյալներին ու երախտավորներին: Ինչպիսի աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ:
- Կարելի է ասել, որ մասամբ ճանաչում է։ Սակայն մի բան պետք է հաստատ իմանալ, որ առհասարակ մեծերի կերպարներն ու մտավոր աշխարհները չափազանց մեծ է և միշտ էլ ուսանելի։ Այնպես, որ նրանց ժամակակակիցների հուշագրական դրվագները միշտ էլ այս կամ այն չափով գալիս են լրացնելու-ամբողջացնելու Մեծ անհատների Մեծ կերպարները։
-Ի՞նչ զավեշտալի դեպք կամ պատմություն կպատմեք ձեր գրքում ներկայացված գործիչների կյանքից ու ձեր հանդիպումներից:
- Գրքում, անշուշտ, կան նաև այդպիսի դեպքերի նկարագրություններ։ Օրինակ, 1988-ին հայ արվեստին նվիրված միջազգային գիտաժողովին Իտալիա մեկնելիս՝ Երևան-Պրագա-Միլան չվերթի Պրագա-Միլան մեկնելու ժամանակ Պրագայի օդանավակայանում 4-4-5 ժամ սպասելու ձանձրույթից՝ Լևոն Հախվերդյանի պայուսակի երկու կոնյակներից մեկի հանելն ու մի փոքրիկ սեղանի շուրջ խմելը, որին անտեղյակ էր ինքը։ Երբ նրան էլ հրավիրեցինք կոնյակը խմելու, նա մոտեցավ, ոգևորվեց մեր կազմակերպած այդ սեղանից, խմեց արդեն վերջանալու վրա գտնվող կոնյակից և օխա՜՜ անելուց հետո ասաց, որ քիչ է և մոտեցավ իր պայուսակին, որպեսզի իր կոնյակներից մեկը հանի։Բացեց պայուսակը։ Ուշադիր նայում էր մեկ պայուսակին, մեկ՝ մեզ։ Եվ
-Էս ինձ Ռեվազի օրին գցեցիք հա՜, էդ իմ կոնյակն էր․․․Էդ ո՞վ է հանել․․․
Մեկ այլ դեպք։ 1990 թ․ Փարիզում՝ հայկական հուշարձանների պահպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի, երեկոներից մեկի ժամանակ՝ հայաստանյան մեր 7 հոգանոց խմբով ընթրիքի էինք աֆրիկյան «Կանաչ փիղ» գիշերային ակումբում, որտեղ կիսամերկ աղջիկների պարախմբի հետ՝ նրանց նման կիսամերկ զգեստավորված, ինչ-որ պար պարեցի։
Երբ զգեստափոխվեցի և վերադարձա մեր սեղան, ակադեմիկոս Վարազդատ Հարու-թյունյանը դիմեց ինձ․
-Ապրես այ տղա; Չգիտեի, որ այդպիսի շնորհք էլ ունես։ Եթե անծանոթ լինեինք, ապա նրանց նման կիսատկլոր հագնված ու պարի համար կարող է նույնիսկ քեզ էլ համարեինք ոչ թե նախիջևանյան, այլ աֆրիկյան երկրների մարդ։
Քիչ հետո էլ հարցումով-հանդիմանքով ավելացրեց․
- Այ տղա Արգամ, քեզ ակադմիայից ուղարկել են, որ գիտական զեկուցում կարդաս, թե այստեղ տկլոր աղջիկների հետ տռճիկ տաս։
Այդպիսի զվարճալի դեպքեր կան նաև Գուրգեն Հովնանի, Արմեն Խոստիկյանի հետ։
-Իսկ ինչպես էիք կազմակերպում հանդիպումները:
- Այդպիսի հատուկ հանդիպումների կազմակերպումներ չեն եղել։ Դրանք բոլորն էլ, բացառությամբ Վիլյամ Սարոյանի հետ հանդիպմանը, կատարվել են իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ Սարոյանի հետ հանդիպումն էլ, որի ժամանակ պետք է ճշգրտեի նրա նախնիները Գողթն գավառի Ցղնա ավանից սերված լինելու և Բիթլիս տեղափոխված լինելու հանգամանքը, իմ խնդրանքով, 1978 թ․ Երևանում կազմակերպել էր Վարդգես Պետրոսյանը
-Մտավորականների կարծիքը ձեր նոր աշխատությունների վերաբերյալ
- Դրանք դեռ ծանոթ չեն ընթերցողներին և, բնականաբար, էլ ոչինչ չեմ կարող ասել։ Ի միջի այլոց նշեմ, որ երկու գրքերն էլ տպագրվել են շատ սահմանափակ և վաճառքի կլինեն մի 10-ական օրինակներով։
- Ինչ կպատմեք ձեր առաջիկա ծրագրերի մասին
- Ծրագրեր, անշուշտ, կան։ Թե դրանցից ո՞րը և ե՞րբ կիրականանան, դժվար է կանխատեսել։
-Արդյոք մոտ ապագայում ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալու ձեր նոր աշխատության հետ։
- Հնարավորությունը կախված է միջոցներ-հովանավորներ գտնելուց։ Եթե գտնվեն, ապա իրականություն կդառնա մեծածավալ ու եռալեզու «Նախիջևանի նյութական ու հոգևոր մշակույթի ժառանգությունը» հատորի տպագրությունը։ Ընդ որում, գունավոր տպագրությամբ, 1072 էջ ծավալ ունեցող այս հատորի լույս աշխարհ գալն արդեն 8-9 տարուց ավել է, որի միայն տպագրական ծախսերը կազմում է 7 միլիոն դրամ։
Այնպես, որ սպասենք …
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3726 դիտում
22:08 09-03-2021
Սիրված պատմաբանը ներկայացնում է իր գրքերը. հարցազրույց Վահե Լոռենցի հետ
3633 դիտում
17:20 04-07-2021
Սիրված մտավորականը ներկայացրել է հերթական աշխատությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
17158 դիտում
22:20 09-05-2017
Սիրված ու ճանաչված մտավորականը իր ընկերոջ մասին գրում է. «Իր նման անսպասելի գնաց»
Այս բաժնից
1933 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1435 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
814 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին