211652_close_icon
views-count3732 դիտում article-date 22:08 09-03-2021

Սիրված պատմաբանը ներկայացնում է իր գրքերը. հարցազրույց Վահե Լոռենցի հետ

Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:

Մեր օրերի հերոսների շարքին է  դասվում սիրված մտավորական պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը:

Ծնվել է 1975 թվականին Լոռվա մարզի Ախթալա քաղաքում:Հեղինակ է  բազմաթիվ գրքերի ու հրապարակախոսությունների, մասնավորապես՝նրա գրչին են պատկանում <<Նեղոց. Պատմություն և բանասիրություն>>-Երևան 2011,   <<Հացը լեռներում. Հայոց տոները>>-Երևան 2012,  <<Լոռվա ժպիտներ>>-Երևան 2012, <<Միքայել Արամյանց>>-Երևան 2012, <<Ուդուլի>>-Երևան 2013, <<Խորոված>>-Երևան 2013, <<Միքայել Արամյանց. Կյանքի և գործունեության դրվագներ>>-Երևան 2013, <<Մարգագետնից խոհանոց. Տատիկի գաղտնիքները>>,<> -Երևան 2013 (կազմող), <<Ախթալա>>- (Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն),Երևան 2016, <<Հաղբատ>>- (Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն),Երևան 2016, <<Հայոց տաճարը>>- Երևան 2016, <<Գառնի>>- (Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն),Երևան 2016, <<Հայոց պատմություն.Հայաստանը 17-րդ դարից մինչև 1914 թվականը>>-Երևան 2020թ.: Եվ ահա բավականին վերջերս հրատարակվել է նրա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴ ԴԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ 1914 ԹՎԱԿԱՆԸ և վերահրատարակել Հայոց Տաճարը  գրքերը: Նրա հետ գրքերի ու հեղինակային գործունեության մասին  հարցազրույցը սիրով ներկայացնում եմ ընթերցողներին:
Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով։
-Շատ շնորհակալություն:
- Մի քանի խոսքով խնդրում  եմ ներկայացրեք ձեր նոր գիրքը։ Ինչպես կբնութագրեք վերնագիրը: Ի՞նչ ուղերձ  ունի այն։
Այսօր երկու գիրք է ներկայացվելու։ Վերջերս տպագրել եմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴ ԴԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ 1914 ԹՎԱԿԱՆԸ գիրքս և վերահրատարակել ՀԱՅՈՑ ՏԱՃԱՐԸ գիրքս։ Առաջինը հրատարակելու միտքը ծնվեց, երբ պատահաբար ձեռքս ընկավ հանրակրթական դպրոցի 8-րդ դարսարանի Հայոց պատմություն դասագիրքը  որն աղբ եմ համարում Չի՛ կարելի սերունդ կրթել նման կեղծիքով, նման դասագրքերով  Իսկ երկրորդը վերահրատարակելու կարիքը կար, քանզի 2016 թվականին տպագրված առաջին գիրքը վաղուց սպառվել էր։ Այս գիրքը հայոց հեթանոսական դավանանքի, ազգային տոների, ծեսերի մասին է։
- Որպես առաջատար գիտաշխատող ո՞ր մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ եք համագործակցում ձեր գրքերի, աշխատությունների  հրատարակության համար։
-Ես առաջատար գիտաշխատող չեմ, որևէ գիտական հաստատության հետ չեմ համագործակցում, որևէ պետական, ակադեմիական հաստատությունում չեմ աշխատում։ Եվ գրքերս բացառապես հրատարակում եմ իմ անձնական միջոցներով։
 - Ինչպիսի դժվարություններ եղան այն գրելու ընթացքում։
Դժվարությունները հետո են առաջանում։ Հասարակությունը, որ կրթվել է կեղծիքով, իրենց հրամցրած կեղծ արժեքներով և սերիալներով, երբեմն պատրաստ չէ, չի ուզում նոր խոսք լսել և նայել իրականության աչքերին։ Բայց դա, չի կանգնեցնում չի վախեցնում …
  - Ինչպե՞ս են ծնվում ձեր հոդվածները և աշխատությունները, ի՞նչ կպատմեք հերթական գիրքը  գրելու  գաղափարի մասին։
Հիմա աշխատում եմ Հայաստանի պատմության մյուս հատվածի վրա Հայաստանը 1914 թվականինից մինչև մեր օրերը։ Նաև՝ Չարի կացարանը կամ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմություն մեծածավալ աշխատության վրա, ուր կներկայացնեմ անցած 1700 տարիներին եկեղեցու վարած ապազգային քաղաքականության մասին հետաքրքիր փաստեր, որոնք անծանոթ են հանրությանը։
   
 -Քանի որ Դուք  Ձեր գրքերը հիմնականում նվիրում եք հայոց պատմությանն ու ազգագրությանը: Այդտեղ  ինչ նորություն կբացահայտի ընթերցողը մեր երկրի մասին:
Մեր հանրությունը շատ բան է կորցրել իր ինքնությունից։ Եվ կրկնեմ, սերիալով կրթված սերունդ ունենք եթե ընթերցի՝ կգտնի, կվերագտնի իրեն։ Կբացահայտի հոգու անկյունում թաքնված հային՝ խրոխտ, զորեղ հային …
    - Արդյո՞ք մեր սերունդը լավ է ճանաչում ազգի պատմությունը: Ինչպիսի աշխատանքներ են տարվում այն առավել մոտիկից ներկայացնելու ուղղությամբ:
Սեփական պատմության և արժեհամակարգի իսպառ բացակայություն է այժմ, որով էլ պայմանավորված են մեր սխալները, մեր կորուստները: Սա ամենալուրջ ռազմավարական խնդիրն է այսօր:
    - Ի՞նչ կպատմեք ձեր առաջիկա ծրագրերի մասին:
-Ուզում եմ հաղորդաշար ստեղծել Հայաստանի պատմության և հայոց արժեհամակարգի մասին։
      
  -Արդյոք մոտ ապագայում օտարազգի ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալու ձեր նոր աշխատության հետ այլ լեզուներով
Դա ծախսատար խնդիր է, որն ինքս լուծել անկարող եմ» Բայց իմ խնդիրը ոչ թե օտարին, այլ՝ հային ծանոթացնելն է իր իսկ ինքնությանը։
 
-Ձեր խոսքն ուղղված պատմաններին ու ներկայիս սերունդին։
Հայրենասիրությունն սկսում է հայրենաճանաչողությունից։ Եվ ցանկացած ոք կամ էթնոս, եթե պատրաստ չէ առերեսվել սեփական պատմությանն ու ինքնությանը՝ նա դատապարտված է։
 
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի


 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր