211652_close_icon
views-count16972 դիտում article-date 22:20 09-05-2017

Սիրված ու ճանաչված մտավորականը իր ընկերոջ մասին գրում է. «Իր նման անսպասելի գնաց»

[b]Սիրված ու ճանաչված մտավորական, լուսանկարիչ Սամվել Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրում է.[/b] ՄԵԾ ՑԱՎ ՈՒ ԿՈՐՈՒՍՏ Բացառիկ մարդ, բացառիկ նկարիչ, բացառիկ դիզայներ, ճարտարապետ... Ճաշակի արբիտր ! Նրա նման` մենակ ԻՆՔՆ էր: Անմահական ու հեգնախառն ժպիտը միշտ դեմքին.. Միշտ մտահոգ ու ամենահաս...Համեստ ու ինքնամփոփ: Միշտ թեթևակի խմած, ծխախոտը միշտ մատերի արանքում կամ շուրթից կախ.. Արտակարգ գեղեցիկ աչքերում անսահման բարություն.. Նրանից բոլորս էինք սովորում.. Կիսաձայն, բայց պատկերավոր խոսքը հիմա ականջներումս ալիք է տալիս.. ....... Սոխիկյան Աբոն էլ չկա: Գնաց..! Իր նման անսպասելի գնաց.. Գնաց խառնվելու իր ցեղակից նախորդների`Մոմիկի, Թորոս Ռոսլինի, Եղիա վարդապետ ծաղկողի ակունքներին: Հայաստան աշխարհը շատ բան կորցրեց: Լոռին կորցրեց իր տաղանդավոր զավակին: Նրա մոտ սովորած ու սովորող ուսանողները շատ շատ բան կորցրին: Նրան ճանաչողները կհաստատեն խոսքերս: Ցավն էկել, դեմ է առել կոկորդիս ու արցունք էլ չկա, որ լաց լինեմ հիշատակիդ վրա: Աբո ջան, լույսերի բաժին դառնաս.. Իմ անուշ ախպեր..! ...................... [b]Ալբերտ Սոխիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը (մայիսի 10-ին), ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հասցե՝ Երևան Կոզեռնի փող., 15 շենք[/b] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Երևանի զինանշանի հեղինակ, սիրված ու ճանաչված մտավորական Ալբերտ Սոխիկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին: [img]http://shamshyan.com/ups/images/0066912001494354419435278.jpg[/img] Լուսանկարը՝ Սամվել Սևադայի

Նմանատիպ նյութեր