Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքականությունը. ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի խնդրելու. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է Սամվել Կարապետյանի ելույթը, որը ստեղծված է ԱԲ-ի միջոցով:
«Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու: Հանրահայտ կանոն է, պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ, թույլ բանակը հրահրում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղությունը: Խաղաղությունը չեն աղերսում, այն պահում են ուժով: Ես հաճախ եմ մտածում, ինչպես կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ ծառայության տարիքին հասնելը լինի վստահության, ոչ թե վախի պատճառ, մենք մշակել ենք ուժեղ խաղաղություն համակարգային ծրագիր՝ անվտանգության և դիվանագիտության ոլորտի միջազգային փորձագետների հետ: Այս ուղղությամբ մեր աշխատանքն ունի 3 հիմնական ուղղություն՝ ուժեղ բանակ, խելացի դիվանագիտություն և տնտեսական անկախություն: Հենց այս համակարգային ծրագրի իրագործման միջոցով ենք ունենալու ուժեղ Հայաստան: Հայրենիքը սկսվում է սահմանից, հայրենիքի նկատմամբ սերը ևս: Հետևաբար, Հայաստանի սահմանները պետք է լինեն անկոտրում և անխախտ։ Մշտական հետախուզական համակարգման կենտրոնները, անօդաչու հետախուզությունը և արհեստական բանականության վերլուծությունը հնարավորություն են տալու մեր սահմանները պահել անառիկ, իսկ մեր զինվորներին պաշտպանված»։
Մանրամասները՝ տեսանյութում