Մեսրոպ Առաքելյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի հետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունների, ծնելիության խթանման վերաբերյալ մի շարք առաջնահերթություններ:
Կարևորվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի դերն ու համատեղ աշխատանքը ժողովրդագրության, գենդերային հավասարության, վերարտադրողական առողջության և երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրականացման գործում՝ էական համարելով խնդիրներին ժամանակին արձագանքը։
Հանդիպման ընթացքում կողմերը հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, շեշտել համատեղ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը ցանկալի արդյունքներ արձանագրելու համար։