211652_close_icon

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Ծրագրերի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ

views-count874 դիտում article-date 16:38 05-04-2025
ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում ապրիլի 4-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Հայտնում  է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:

Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ ծրագրային երկրներում 2030 Օրակարգի իրականացման, սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում ներառական, արդյունավետ և կայուն զարգացման ապահովման համար։

UNDP, UNFPA և UNOPS-ի գործադիր խորհուրդը պատասխանատու է տվյալ կազմակերպությունների գործունեության վերահսկման և աջակցության համար։ Այն բաղկացած է 36 անդամ պետություններից և ապահովում է վերոնշյալ գործակալությունների կողմից ծրագրային երկրներում պատշաճ աշխատանքների իրականացումը՝ տրամադրելով ռազմավարական ուղղորդում և իրականացնելով մշտադիտարկում։

Նմանատիպ նյութեր