3472 դիտում
23:20 31-01-2017
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչին
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանին։ Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են անցած տարիների ընթացքում նախարարության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները։
Վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակում կատարելագործվել է օրենսդրական դաշտը, հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերի հղիների հսկողությունն ապահովելու նպատակով հինգ մարզում ներդրվել է շրջիկ գինեկոլոգիական ծառայություն։ Իսկ 2001թ. ստեղծված «Շտապ մանկաբարձական օգնության» ծառայությունը, որն արագ արձագանքում է մարզերում ծննդօգնության դժվար դեպքերին, նպաստում է մայրական մահացության կրճատմանը։ Իրականացվել են նաև կրթական ծրագրեր։
Կարևորելով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ տարվող համատեղ աշխատանքները, այդ թվում` օրենսդրական կարգավորումը, Գարիկ Հայրապետյանն անդրադարձել է այս ոլորտում դրական շարունակական արդյունքներին։
Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մայրական «մազից կախված կրիտիկական դեպքերի» վերլուծության համակարգի ամրապնդման, նոր մեխանիզների մշակման գործում։
Նախարար Լևոն Ալթունյանի հավանությանն է արժանացել նաև կլինիկական ուղեցույցների մշակման աշխատանքային խմբերի համար Եվրոպայից հրավիրված միջազգային փորձագետի կողմից երկօրյա ուսուցում կազմակերպելու առաջարկը։
Քննարկվել են այլ ոլորտներում ևս հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։
Նմանատիպ նյութեր
2617 դիտում
15:12 24-11-2016
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է GVM հոլդինգի փոխնախագահ Բրունո Բիաջիին
868 դիտում
16:28 20-11-2014
Օմբուդսմենի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այս բաժնից
295 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
415 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
805 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը