211652_close_icon
views-count2686 դիտում article-date 19:08 05-03-2021

Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է

Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռքբերված «Ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան համահայկական հիմնադրամը:

Նշվում է, որ ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը շուտով կտեղափոխվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Նմանատիպ նյութեր