211652_close_icon

Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count1785 դիտում article-date 10:46 05-03-2021
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իտալիայի հասարակության լայն շրջանակներն ինչպես արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Այն առավել զգալի էր տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում, երբ բազմաթիվ համայնքներ հանդես եկան արցախահայությանը սատարող հայտարարություններով, ինչը խոսում է այդ երկրի հասարակության կողմից արցախյան խնդրին քաջածանոթ լինելու եւ իրավիճակն օբյեկտիվ ու սթափ գնահատելու մասին:

Պատերազմի մեկնարկից հետո Իտալիայի մոտ 50 քաղաքային համայնքների խորհուրդներ բանաձեւեր ընդունեցին, որոնցով ճանաչեցին Արցախի Հանրապետության անկախությունը եւ կոչ արեցին նույնն անել ազգային գործադիր իշխանություններին: Իտալական համայնքների նման որոշումների ընդունումն ու դրանց հրապարակումները շարունակվում են նաեւ այսօր...»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր