Ժոզե Մոուրինյո. «Ռեալին» հարցրեք, թե ինչու Բեյլը լավ մարզավիճակում չէր
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է այն հարցին, թե կիսապաշտպան Գարեթ Բեյլն ինչու էր այդքան երկար մարզավիճակ ձեռք բերում:
«Վերջին երկու տարում «Ռեալում» նրա մոտ որոշակի իրավիճակ էր ձևավորվել: Նրանց հարցրեք: Միգուցե, եթե նրանք ձեզ պատասխանեն, դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչու էր ժամանակ պահանջվում:
Միգուցե, ցուցաբերած համբերությունը գլխավոր պատճառն է, որ նա վերջին շաբաթներում նման բարձր մակարդակով է հանդես գալիս», ասել է Մոուրինյոն: