211652_close_icon

Խոսեպ Գվարդիոլա. Շվայնշտայգերը վերջին երեք տարին լավ մարզավիճակում չէր

views-count1679 դիտում article-date 14:02 04-08-2015
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: «Ցավոք սրտի, Շվայնշտայգերը վերջին երեք տարում չկարողացավ լավագույն ֆիզիկական մարզավիճակին հասնել: Այդ ընթացքում նա ոչ մի անգամ լավ վիճակում չի եղել: Սակայն նա «Մանչեսթեր Յունայթեդում» լրջորեն մտադրված է ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը: Եվ ես անկեղծ հույս ունեմ, որ դա անպայման կլինի: Անկասկած, Բաստիանը թոփ խաղացող է: Երբ վնասվածքները չեն խանգարում, նա լավագույններից մեկն է:

Նմանատիպ նյութեր