211652_close_icon
views-count3922 դիտում article-date 12:43 01-03-2021

Ռուսաստանաբնակ մի խումբ տավուշցիները սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբի արդարացի պահանջին. հայտարարություն

Ռուսաստանաբնակ մի խումբ տավուշցիներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբի արդարացի պահանջին:

Հայտարարությունում ասվոըւմ է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի տավուշցիներ


Հայրենիքն այսօր կենաց և մահու կռիվ է մղում իր պետականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար։ Արցախի մեծ մասի և Հայաստանի սահմանային անվտանգության կորստից հետո էլ ամեն օր մենք կանգնում ենք նոր մարտահրավերների առջև։ Այսօր մեր առաջ ծառացել է ազգային բանակ ունենալ֊չունենալու խնդիրը։

Օրերս, ԶՈւ Գլխավոր Շտաբի կողմից հնչեցված սթափության կոչից և կառավարության հրաժարականի պահանջից հետո, Հայաստանի գործող վարչապետը իր թիմով լծվել է բանակի կազմաքանդման գործին։ ԳՇ պետի աշխատանքից ազատման նախաձեռնությամբ Փաշինյանը անհեռատեսորեն ձեռնոց է նետել Հայոց բանակին, քանի որ հրաժարականի պահանջը ստորագրվել է ոչ միայն ԳՇ պետի, այլև ողջ հրամանատարական կազմի կողմից։ Առավել ևս այս օրերին՝ նման արկածախնդրությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով և սպառնալիք է մեր պետականության և ազգային անվտանգության համար։

Ռուսաստանաբնակ տավուշցիներս մշտապես կանգնած ենք եղել բանակի կողքին՝ ցուցաբերելով ոչ միայն նյութական և բարոյական աջակցություն, այլև անձամբ մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։ Քաջ գիտակցելով բանակի և բանակաշինության արժեքն ու կարևորությունը՝ հայտարարում ենք, որ կանգնած ենք բանակի կողքին, սատարում ենք ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբի արդարացի պահանջին, կոչ ենք անում մեր հայրենակիցներին և համերկրացիներին նու՛յնպես ոտքի կանգնել և սատարել բանակին։

Մենք վստահ ենք, որ միայն Ազգ, Բանակ և Հայրենիք եռամիասնությամբ կարող ենք վերականգնել կորուստն ու վերստին բացել հաղթանակների փառավոր էջը։

Աթոյան Սամվել

Աթոյան Վարդգես

Ապերյան Վարդան

Առուստամյան Արման

Առուստամյան Լևոն

Ավագյան Վանիկ

Բաբայան Արմեն

Բիլյան Արմեն

Գյոզալյան Արամ

Եղիազարյան Արտաշ

Երիցյան Սուրեն

Զաքինյան Վարդան

Հովհաննիսյան Խաչատուր

Ղազարյան Արտաշ

Մակարյան Արգիշտի

Մարգարյան Արմեն

Փայտյան Կամո

Փայտյան Արթուր

Փայտյան Գայանե

Քալանթարյան Արթուր

Քարտաշյան Արմեն

Օրդյան Արամ

Օրդյան Սուրեն

Օրդյան Վարդան

Նմանատիպ նյութեր