63389 դիտում
15:22 28-02-2021
Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 45–ամյա վարորդը ГАЗ 24-ով հայտնվել է ծաղկի սրահի տարածքում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13;30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Արմեն Ղահրամանյանը իր վարած ГАЗ 24 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ծաղկի սրահի մուտքի դռանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան»
բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Միշա Ստեփանյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ծաղկի սրահը կրել է նյութական վնաս:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+