32607 դիտում
16:52 28-02-2021
Ավտովթար Զովունիում. բախվել են Toyota-ն ու ВАЗ 2101-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են Եղվարդի բնակիչ, 27-ամյա Ռոման Պետրոսյանի վարած Toyota մակնիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Արթուր Հայրապետյանի վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հայրապետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղբարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի կողմից տեղում առաջին բուժօգնութունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Ա Հայրապետյանը եղել է ոչ սթափ ( խմած):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+