2402 դիտում
11:27 26-02-2021
Հայկական արմատներով Օքսանա Մարկարովան նշանակվել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 25-ին ստորագրել է հրամանագիր ֆինանսների նախկին նախարար, հայկական արմատներով Օքսանա Մարկարովային նշանակել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ Զելենսկին նշել է, որ Մարկարովայի թեկնածությունն ունի մի քանի առանցքային նշանակություն՝ հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ և շատ դրական ընկալում ԱՄՆ-ում:
«Վստահ եմ, որ այս երեք գործոնները հաջողության բանաձևն են Ուկրաինայի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին ընդգծել է, որ Մարկարովան պետք է կենտրոնանա առաջին հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ արդյունավետ երկխոսություն կառուցելու վրա: Դրանից բացի, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել Կոնգրեսի հետ:
Օքսանա Մարկարովան 2015 թվականից մինչև 2020 թվականն աշխատել է ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2018 թվականի նոյեմբերի 22-ին հաստատվել էր Ուկրաինայի ֆինանսների նախարարի պաշտոնում: Օքսանա Մարկարովան ծնվել է հայ-ուկրաինական ընտանիքում:

Նմանատիպ նյութեր
1678 դիտում
12:13 29-10-2021
Կապանի նոտար Օքսանա Դավթյանն օրենք է խախտում. Ռուբեն Մելիքյան
16601 դիտում
19:02 23-04-2015
Հայկական արմատներով աշխարհի չեմպիոնը Հայաստանում է. նա վաղը կլինի Ծիծեռնակաբերդում. ֆոտոշարք, տեսանյութ. News-book
21796 դիտում
11:52 30-03-2018
Հայկական արմատներով սաուդցի արքայազնը հրաժարվել է 320 մլն դոլար տարեկան եկամուտից
Այս բաժնից
1654 դիտում
09:22 09-01-2025
Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է․ Հալաջյան
1123 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1084 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին