Հայկական արմատներով սաուդցի արքայազնը հրաժարվել է 320 մլն դոլար տարեկան եկամուտից
Սաուդյան Արաբիայի արքայազն, միլիարդատեր Ալ Վալիդ Բին Տալալը հրաժարվել է տարեկան դրամական եկամուտների իր բաժնից՝ որպես «Kingdom Holding»-ի նախագահ։ Այդ մասին հայտնում է MiddleeastEye-ը:
Ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ արքայազնի եկամուտը գնահատվում է տարեկան 320 մլն դոլար: Իսկ թե ուր են ուղղվելու միջոցները, չի նշվում:
Հիշեցնենք, որ արքայազն Ալ Վալիդը այն11 արքայազնների թվում էր, ովքեր կալանավորվել էին թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի նախաձեռնած հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում: Ալ Վալիդն ազատ էր արձակվել հունվարի 27-ին: