211652_close_icon
views-count11876 դիտում article-date 23:48 25-02-2021

Հիշենք, որ ապրենք...Փառք և խոնարհում նահատակ հայորդուն

Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Հիշենք, որ ապրենք...
Արսեն Բորիսի Ահանյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 7-ին։ Սովորել է Արցախի Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցում:

Զինծառայությունն սկսել է 2005 թվականին՝ տանկային ուսումնական զորամասում: Մեկ տարի սովորել է Չելյաբինսկում՝ ռազմական հաստատության տանկային բաժնում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան եւ կրթությունը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

2010 թվականին ծառայության է անցել Արցախի N զորամասերից մեկում՝ որպես տանկային գումարտակի դասակի, այնուհետեւ վաշտի հրամանատար։

Արսենը 2016֊ի ապրիլյան պատերազմի մասնակից է։ 2020֊ի սեպտեմբերի 27֊ից սկսած ահեղ պատերազմին մասնակցել է հարավային թևում։  Նա ոչնչացրել է թշնամու ակտիվ կրակակետ, ակտիվ մարտեր մղել թշնամու դեմ...

Ավաղ շատերի նման մեր հերոս կապիտանը ևս զոհվել է. զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ արկի պայթունից։

Ա. Ահանյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով. պարգեւատրվել է ՀՀ Զինված ուժեր -20 տարի, Հոբելյանական մեդալով ( 2011թ.), ՀՀ Զինված ուժերի վաշտերի և մարտկոցների հրամանատարների կոնֆերանսին մասնակցելու և մասնագիտական պատրաստվածություն դրսեւորելու համար՝ պատվոգրով (2015թ.), Մարշալ Բաղրամյան մեդալով (2019 թ.):

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեր Հերոսը պարգևատրվել է նաև մի շարք պատվոգրերով։

Ա. Ահանյանն ամուսնացած էր, ունի երկու որդի՝ 5 տարեկան Արմանը և 2 տարեկան Նարեկը։

Փառք և խոնարհում նահատակ հայորդուն
Փառք Հերոսներին...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հիշենք, որ ապրենք... Արսեն Բորիսի Ահանյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 7-ին։ Սովորել է Արցախի Մարտունի քաղաքի Մեսրոպ...

Опубликовано Lusine Zaqaryan Четверг, 25 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր