211652_close_icon
views-count2704 դիտում article-date 14:47 13-10-2022

Փառք ու պատիվ հայոց սրբատներին կյանք ու շունչ  տվող շինականին և խոնարհում այս սուրբ գործի աջակից-հովանավորներին․ Լիլիթ Նիկոյան

Լիլիթ Նիկոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է

«2002 թվականի հոկտեմբերի 13֊ին, այս օրը,  վերաօծվեց  Ապարանի  «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցին,  որի վերանորգումը  իրողություն դարձավ «Ապարան» ջոկատի հրամանատար, արցախյան ազատամարտի քաջարի մարտիկ Ռազմիկ Պետրոսյանի   մտահղացմամբ և իր ընտանիքի ջանքով ու հովանավորությամբ։

Շուրջ 20 տարի է, ինչ տարածաշրջանից և այլ վայրերից   սրբատուն այցելող հավատավոր ժողովուրդը    վառում են  մոմերն ու աղոթք մրմնջում առ Աստված՝ իրենց նպատակների ու երկրի խաղաղության համար։  Տեր հայրերի օրհնությամբ  պսակադրվում են հազարավոր  զույգեր, ու հազարավոր մանուկներ մկրտություն են ստանում  քրիստոնեական ծիսակարգով։
   
Մարդ արարարածը զորանում  է հավատով ու նա երկրային կյաքին հրաժեշտ տալուց հետո, շարունակում է  իր վերերկրային հավիտենական կյանքը...
 
Փառք ու պատիվ հայոց սրբատներին կյանք ու շունչ  տվող շինականին և խոնարհում այս սուրբ գործի աջակից-հովանավորներին։
 
Օրհնված  մնաք Ձեր լուսավոր ու փառավոր ընտանիքով, մեր  սիրելի, բարի ու ազնիվ, արդարամիտ ու արդարադատ հրամանատար՝ Ռազմիկ Պետրոսյան հայորդի։ Աստծո աջը թող լինի Ձեզ, ու   ձեր ընտանիքին  միշտ հովանի, որ շարունակեք Ձեր ազգանվեր  առաքելությունը»։

Նմանատիպ նյութեր