1531 դիտում
21:01 25-02-2021
Օլիմպիական խաղերը մեկ անգամ բացվել են առանց հանդիսականների
Տոկիոյի օլիմպիական խաղերի ընթացքին մարզասերների ներկա լինել – չլինելու հարցը դեռևս քննարկման փուլում է: Խնդիրը կորոնավիրուսն է: Իսկ ահա օլիմպիական պատմությունը հետևյալ փաստն է գրանցել , որը կապ չունի որևէ համաճարակի հետ:
Բելգիայի Անտվերպեն քաղաքում 1920թ․ օգոստոսի 14 – 29 –ը անցկացվեցին ամառային օլիմպիական յոթերորդ խաղերը։ Համաշխարհային այդ մարզահանդեսը հզոր ապրանքանիշի էր վերածվել. հսկայական ուշադրություն էր գրավել կապիտալը: Բելգիայի իշխանությունները սահմանել էին տոմսերի բարձր սակագին։ Դա ոչ մի կերպ արդարացված չէր և երկրպագուները բոյկոտեցին բացման արարողությունը։
Պատվիրակություններն իրենց երկրների դրոշներով պատվո շրջան կատարեցին գրեթե դատարկ տրիբունաների ներքո։ Դրանից հետո կազմկոմիտեն նախ քաղաքացիների որոշակի կատեգորիաների անվճար ներս թողեց մարզադաշտ, ապա բացեց երկու տրիբունաների մուտքը։
Ի դեպ, առաջին անգամ բարձրացվել է օլիմպիական սպիտակ դրոշը։ Մետաքսե կտորի վրա ասեղնագործված էին կապույտ, սև, կարմիր / վերևի շարքում /, դեղին և կանաչ / ներքևի շարքում / հինգ միահյուսված օղակներ: Դրոշի հիմքում ընկած գաղափարը պարզ է՝ հինգ մայրցամաք, հինգ օղակ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3706 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
994 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն