Առանց արդյունավետ պատվաստանյութի բարդ կլինի անցկացնել օլիմպիական խաղերը
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի հաջորդ տարվա կազմակերպումը բարդ խնդիր է կհամարվի, եթե մինչ այդ կորոնավիրուսի պատվաստանյութ չլինի։
Այս մասին հայտարարել է Ճապոնիայի բժիշկների ասոցիացիայի ղեկավար Յոշիտակե Յոկոկուրան:
<< Իմ կարծիքով, եթե մենք չունենանք արդյունավետ պատվաստանյութ, դժվար կլինի անցկացնել օլիմպիական խաղերը: Ես չեմ ասում, որ խաղերը չպետք է անցկացվեն:
Ես ասում եմ , որ դա բարդ է: Հետևաբար, մենք պետք է շտապենք դեղերի և պատվաստանյութերի մշակմամբ >> , - առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է նա: