4171 դիտում
10:22 23-02-2021
Եթե երկրագնդի ջերմաստիճանը բարձրանա 5 աստիճանով, օդի մթնոլորտը կոչնչանա այնպես, ինչպես ոչնչացել է Վեներայի վրա 4 միլիարդ տարի առաջ
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտարարում է, որ Թեքսաս նահանգում ձմեռային ուժեղ փոթորիկները, որոնց արդյունքում այստեղ ավելի քան 47 մարդ է մահացել, համաշխարհային կլիմայական փոփոխության հետեւանք են: Եվ նախագահ Ջո Բայդենն այլեւս չի ուզում ժամանակ կորցնել կլիմիայական փոփոխությունների դեմ պայքարին նորից միանալու համար: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Սա համաշխարհային, գոյության համար մղվող պայքար է: Ու եթե մենք պարտվենք այս պայքարում, բոլորս կտառապենք դրա հետեւանքներից»,- ասել է Բայդենը:
Կլիմայի հարցերով փարիզյան պայմանագրին ԱՄՆ-ի վերադարձը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը համարում է երկրագնդի ջերմացման դեմ պայքարում կարեւոր հանգամանք:
«Այս պայմանագրում գլխավոր դերակատար պետության չորս տարի ձգված բացակայությունը մի մեծ ճեղքվածք էր առաջ բերել պայմանագրում: Ողջունում ենք ԱՄՆ-ի վերադարձը»,- հայտարարել է նա:
Այս պայքարում ԱՄՆ-ի մասնակցությունն ավելի է ընդգծվում կլիմայական հարցերով նախագահի դեսպանորդի պաշտոնում երկրի նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի նշանակման փաստով: Վերջինս խոստացել է, որ ԱՄՆ-ը կրկնապատկելու է ջանքերը երկրագնդի ջերմացման արագությունը կրճատելու պայքարում:
Նա հիշեցնում է այն համատարած ուրախությունն ու հուզմունքը, երբ 2015 թվականին աշխարհի բոլոր երկրների կողմից կնքվեց Փարիզի միջազգային պայմանագիրրը: Պայմանագիր, որի նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումների ծավալները`թույլ չտալու համար, որ երկրագնդի ջերմության աճն անցնի երկու աստիճանը:
Իսկ եթե աշխարհի երկրներն անտեսեն այս վտանգը ու երկրագնդի ջերմաստիճանը բարձրանա հինգ աստիճանով, կյանքը մեր մոլորակում կվերանա: Օդի մթնոլորտն էլ կոչնչանա այնպես, ինչպես ոչնչացել է Վեներա մոլորակի վրա 4 միլիարդ տարի առաջ:

Նմանատիպ նյութեր
4689 դիտում
10:05 08-07-2019
Զով եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա․ Գագիկ Սուրենյան
34817 դիտում
22:09 18-12-2016
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ 22-գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
4248 դիտում
13:35 21-11-2018
Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև կնվազի 2-3 աստիճանով. սպասվում են տեղումներ
Այս բաժնից
1003 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
649 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
673 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին