211652_close_icon
views-count3186 դիտում article-date 00:29 23-02-2021

Զինուժում փոփոխությունները, որոնց մասին հպանցիկ խոսել է նախարարը, ոչ այդքան բարեփոխումների մասին են խոսում, որքան ստեղծված ծանր վիճակի ամրագրման․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Զինված ուժերում արվող փոփոխությունների վերաբերյալ պաշտպանության նախարարի հայտարարություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ռուսական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ զինված ուժերի բարեփոխումներն ընթացքի մեջ է։

Այն փոփոխությունները, որոնց մասին հպանցիկ խոսել է նախարարը ոչ այդքան բարեփոխումների մասին են խոսում, որքան ստեղծված ծանր վիճակի ամրագրման։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ «բարեփոխումների» գործընթացը հանրային քննարկման չի դրվել և առ այս պահը դրա մասին որևէ մեկը չի լսել՝ առնվազն լրագրողական, փորձագիտական շրջանակներում այդ մասին այսօրվա հարցազրույցից են իմացել։

Ամեն փոփոխություն չի, որ կարելի է բարեփոխում անվանել և ցույց տալ, թե իբր ասելիք կամ անելիք կա։

Իսկ ովքեր ե՞ն այդ բարեփոխումներ մշակողներն ու իրականացնողները, դո՞ւք պարոն նախարար, որ բանակի պուլսին և հանրային տրամադրություններին չեք տիրապետում, թե՞ ձեր տեղակալները, ովքեր ոլորտից հեռու մարդիկ են և ուղղակի աթոռ են զբաղեցնում։

Հ.Գ. Հարցազրույցին առաջիկա օրերին մանրամասն դեռ կանդրադառնամ»։

Նմանատիպ նյութեր