2580 դիտում
12:50 22-02-2021
Ռուսական 102-րդ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել արևելյան ուղղությամբ. Վաղարշակ Հարությունյան
Երևանն ու Մոսկվան դիտարկում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մաս կազմող որոշակի զորամիավորումը Հայաստանի արևելքում վերատեղակայելու հավանականությունը: Այս մասին ria.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Ավելի ճիշտ կլինի խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ զորամիավորման՝ Հայաստանի արևելյան ուղղությամբ վերատեղակայման մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը), և այդ համատեքստում համատեղ համապատասխան քննարկումներ են տեղի ունենում»,- ասել է Հարությունյանը:
Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահներին լրացուցիչ գործառույթներ են վերապահվում:
«Իրականում ռուս սահմանապահներին հավելյալ գործառույթներ են վերապահվում անվտանգության ապահովման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի պաշտպանության հարցով: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով սերտ և արդյունավետ համագործակցություն է ծավալվում, ինչպես և այն հարցում, որ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների ստանձնած առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- նշել է պաշտպանության նախարարը:
Վերջինս հավելել է, որ մինչև Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանավահ վարչության անձնակազմը Հայաստանում պատասխատու է եղել երկրի տարածքով անցնող Անկախ պետությունների համագործակցության սահմանների պահպանման և անվտանգության ապահովման առաջադրանքների կատարման համար:
«Այսօր իրավիճակը զգալիորեն փոխվել է»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան գործում է 1995 թվականի մարտի 16-ին ձեռք բերված հայ-ռուսական պայմանագրի համաձայն: 2010 թվականին փոփոխություններ են սահմանվել փաստաթղթում, որի համաձայն՝ ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը:

Նմանատիպ նյութեր
2415 դիտում
10:52 17-02-2015
102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուդզինսկին շուտով պաշտոնանկ կարվի՞. ՀԺ
1162 դիտում
17:39 20-04-2015
Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար Վլադիմիր Ուստինովին
3343 դիտում
09:28 20-04-2016
Կորյուն Նահապետյանը պարզելու է Գյումրիի 102-րդ ռազմակայանի հնարավորությունները. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»