211652_close_icon
views-count1162 դիտում article-date 17:39 20-04-2015

Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար Վլադիմիր Ուստինովին

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին: Շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին մաղթեց ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրեց հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ: Նույն օրը գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Նմանատիպ նյութեր