Կորյուն Նահապետյանը պարզելու է Գյումրիի 102-րդ ռազմակայանի հնարավորությունները. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Աժ պաշտպանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության հանձնաժողովը այցելելու է Գյումրիի 102-րդ ռազմաբազա՝ տեղեկանալու՝ ռուսական կողմը կատարե՞լ է իր խոստումը և արդիականացրե՞լ է ռազմական տեխնիկան։
Այդպիսով, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության հանձնաժողովը ցանկանում է պարզել, թե արդյոք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ոազմաբազան ունի՞ այն հնարավորությունները, ինչը նախատեսված է Հայաստանում այդ ոազմաբազայի տեղակայման համար 1994թ. կնքված հայ-ռուսական պայմանագրով։
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նման այց նախատեսվում է, բայց այդպես էլ չի հստակեցրել, թե այն կոնկրետ որ օրն է լինելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]