211652_close_icon
views-count5130 դիտում article-date 20:21 21-02-2021

Ֆեյսբուքյան ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց. դատարանը մերժեց կալանավորման միջնորդությունը. News.am

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ փետրվարի 21-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված Մհեր Ավագյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

NEWS.am-ի հետ զրույցում Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանն ասաց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, միեւնույն ժամանակ մերժել է Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ եւ համակարգիչներ եւ բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան եւ Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը եւ Արամ Սարգսյանը ձերբակալվել են։

Նշենք, որ այսօր դատարանը քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Նմանատիպ նյութեր