211652_close_icon

Արցախի նախագահն ընտանիքի հետ Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ Պատարագին

views-count2436 դիտում article-date 17:56 21-02-2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի անդամների հետ փետրվարի 21-ին Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում, հավաստիացրել, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից դեպի Հանրապետության շրջանների գործող եկեղեցիներ տրանսպորտային կապն ապահովելու համար։

Պատարագին մասնակցում էին նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ՊԲ զինծառայողներ, ուխտավորներ։

Նմանատիպ նյութեր