Երևանում այս անգամ պղծել են Հայաստանի և Իսրայելի միջև բարեկամության ծառուղում տեղադրված հուշաքարը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 19-ին ոստիկանության Քանքեռ-Զեյթունի բաժին դիմած՝ Երևանի բնակիչ Ռիմա Վարժապետյանի ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ փետրվարի 12-ին Ազատության պողոտայի «Հաղթանակ» զբոսայգու տարածքում անհայտ անձը կամ անձինք պղծել են Հայաստանի և Իսրայելի միջև բարեկամության ծառուղում տեղադրված հուշաքարը:
Ռ. Վարժապետյանը ոստիկաններին հայտնել է, որ հուշաքարի վրա կարմիր ներկ են լցրել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: