211652_close_icon
views-count1785 դիտում article-date 22:59 19-02-2021

Իշխանությունների նկատմամբ քաղաքական պայքարի ցանկացած ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ մեթոդ ընդունելի պետք է լինի ընդդիմության կողմից․ Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանել վարդագույն ակնոցներն ու պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության

Ընդդիմությունը երբեք չպետք է նվազագույնը բացառի կառավարական շենքերի «գրավումը» (ազատագրումը) որպես իր գործունեության գործիքակազմ, առավել ևս այն հիմնավորմամբ, թե իբր «աշխարհը մեզ չի ընդունի»: Քաղաքականության մեջ գոյություն ունեն տրիվիալ իրողություններ, որոնց հաշվի չառնելն ուղղակի քաղաքական մահ է ենթադրում:

Օրինակ, եթե քաղաքական իշխանությունը զավթված է դավաճանական, կապիտուլյանտ իշխանության կողմից, որի գործողություններն ուղղակի սպառնալիք են հանդիսանում երկրի տարածքային ամբողջականության և քաղաքացիների անվտանգության համար, ապա այդ իշխանությունից X ժամանակում կառավարական շենքերի ազատագրումը ցանկացած պետականամետ քաղաքական ուժի ՊԱՐՏՔՆ է:

Եթե դավաճանական, կապիտուլյանտ իշխանությունը չի հեռանում հոժարակամ, եթե չհեռանալուն զուգահեռ ամեն օր զիջում է երկրի տարածքային ամբողջականությունը, ապա այդ իշխանությունների նկատմամբ քաղաքական պայքարի ցանկացած ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ մեթոդ կիրառելի և ընդունելի պետք է լինի ընդդիմության կողմից:

Հ.Գ. Կոնկրետ մեր պարագայում սպասել, թե Կապիտուլյանտի նկատմամբ իր ենթակա կոշիկի լաթ դատախազը քրեական գործ կհարուցի, մեղմ ասած, մանկամտություն է և մեծ նվեր կապիտուլյանտի համար:

Հանեք վերջապես ձեր վարդագույն ակնոցները ընկերներ»:

Նմանատիպ նյութեր