211652_close_icon
views-count1715 դիտում article-date 10:16 09-07-2015

Հացադուլը պայքարի արդյունավետ մեթոդ չէ. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»

Ի՞նչ կփոխի պայքարի հացադուլային մեթոդը. այս հարցը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին տվել է «Առավոտ»-ի թղթակիցը` անդրադառնալով Ազատության հրապարակում հացադուլ սկսած երիտասարդներին։ «Հացադուլը պայքարի արդյունավետ մեթոդ չէ։ Բազմաթիվ նման փորձեր են եղել, եթե կհիշեք՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բազմաթիվ անգամներ հացադուլ է արել և ոչ մի արդյունքի չի հասել։ Դավիթ Սանասարյանը իր հացադուլը պայմանավորում է քաղաքացիների պասիվությամբ։ Կարծում եմ, երկու օրվա հացադուլը նրան պետք է ցույց տա, որ հացադուլով քաղաքացուն չես կարող ակտիվացնել, քաղաքացին ակտիվ է միայն այն դեպքում, երբ տեսնում է հստակ օրակարգ, և այդ օրակարգի լուծման մեխանիզմները»,-ասել է Լյուդմիլա Սարգսյանը, փոխանցում է «Առավոտ»-ը։

Նմանատիպ նյութեր