211652_close_icon
views-count2423 դիտում article-date 11:47 19-02-2021

Մեզ է դիմել մի քաղաքացի և ներկայացրել Շիրակի մարզի դատախազության մի խիստ «տարօրինակ» գրություն․ Ռուբեն Մելիքյան

Մեզ է դիմել մի քաղաքացի և ներկայացրել Շիրակի մարզի դատախազության մի խիստ «տարօրինակ» գրություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ի՞նչ է տեղի ունեցել։ Քաղաքացին մի քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ և դատախազությունից պահանջում է իրեն տեղեկացնել, թե ով է տվյալ քրեական գործով «հսկող դատախազը»։ Ի պատասխան՝ քաղաքացուն տեղեկացնում են, որ այդ տվյալը հայտնելու «ԸՆԹԱՑԱԿԱՐԳ» նախատեսված չէ։

Այ քեզ բա՜ն։

Ոչ իրավաբանների համար պարզաբանեմ, որ հսկող դատախազը քրեական գործով «բողոքարկման ատյան» է: Այսինքն տվյալ քրեական գործում ներգրավված յուրաքանչյուր քաղաքացի, մանավանդ տուժողը, կարող է հսկող դատախազին բողոքներ հասցեագրել, օրինակ, քննիչի որոշումների, գործողությունների կամ նույնիսկ անգործության դեմ։ Ուստի պետք է իրավունք ունենա իմանալ, թե ով է իր գործով հսկող դատախազը, որ իմանա, թե ում հասցեագրի բողոքը։

Բա էլ ի՞նչ «ընթացակարգ», ի՞նչ բան։

Կարճ ասած, եթե տուժողը հարցնում է՝ ով է իր գործով հսկող դատախազը, ապա պետք է անմիջապես նրան տեղեկացնել, ու այդ տեղեկացման համար ոչ մի «ընթացակարգի» կարիք էլ չկա։

Ուզում եմ հավատալ, որ այս «զավեշտը» կրում է եզակի բնույթ և այն շատ արագ շտկվելու է։ Իսկ եթե այնուհանդերձ սխալը կրում է համակարգային բնույթ, ապա անհրաժեշտ է շատ արագ ու «սուսուփուս» փոխել իրավակիրառական պրակտիկան։

ՀԳ. Հուսով եմ՝ Շիրակի դատախազությունում կներդրվի «ընթացակարգերի» բացակայությանը անհարկի հղումները բացառող ընթացակարգ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մեզ է դիմել մի քաղաքացի և ներկայացրել Շիրակի մարզի դատախազության մի խիստ «տարօրինակ» գրություն։ Ի՞նչ է տեղի ունեցել։...

Posted by Ruben Melikyan on 2021 թ. փետրվարի 18, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր