2678 դիտում
09:48 19-02-2021
«Աստանայի ձեւաչափով» Թուրքիան զիջումներ է կորզում ԱՄՆ-ից. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Քրդական գործոնը Մերձավոր Արեւելքում այսօր վերածվել է աշխարհաքաղաքական բախումների գործիքի: Իրաքի հյուսիսում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարությունների ձեւավորումն արդեն երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի համար լուջ սպառնալիք է դարձել:
Վերջին շրջանում հատկապես ակտիվացել են Քրդական աշխատավորական կուսակցության ստորաբաժանումների գործողություններն ինչպես այդ տարածքներ պարբերաբար ներխուժող թուրքական զորքերի դեմ, այնպես էլ հարակից քրդաբնակ թուրքական շրջաններում: Մի քանի օր առաջ Թուրքիան հերթական առեւտրային առաջարկը հնչեցրեց:
Ինչպես գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ սիրիական խնդրի «Աստանայի ձեւաչափի» Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարություն է ընդունվել, որով Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը դատապարտել են Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը: Ակնհայտորեն այդ հայտարարության հասցեատերը ԱՄՆ-ն է, որը վերահսկում է իրավիճակն այդ հատվածում, իսկ վերջին շրջանում նաեւ ավելացնում է իր ռազմական ներկայությունն այնտեղ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2834 դիտում
13:15 07-11-2022
«Ցուցմունք են կորզում Արմեն Աշոտյանի դեմ, որ հետո էլի «մասկի շոուով» նրան բռնեն»․ Տիգրան Աթանեսյան . Aravot.am
1033 դիտում
10:34 11-02-2023
ԱՄՆ Պետդեպարտամենտում ՌԴ-ին մեղադրել են ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը խափանելու մեջ
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»