1099 դիտում
10:34 11-02-2023
ԱՄՆ Պետդեպարտամենտում ՌԴ-ին մեղադրել են ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը խափանելու մեջ
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը փետրվարի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խափանելու մեջ:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն այդ վարչակազմի, այլեւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին, մասնավորապես, վկայում են այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ:
«Եվ դա այն է, ինչի վրա մենք շարունակելու ենք կենտրոնանալ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին․․․ Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան եւ միակողմանիությունը խարխլեցին Մինսկի խմբի ձեւաչափով արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,- ասել է նա։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես «հավատարիմ է մնում խաղաղությանն աջակցելու ցանկացած ուղղությամբ փոխգործակցությանը, լինի դա երկկողմ հիմքի վրա, լինի դա ԵՄ-ի ներսում մեխանիզմների միջոցով, լինի դա ԵԱՀԿ-ի միջոցով»։
«Հարավային Կովկասում խաղաղությանը աջակցելը մեզ համար մնում է անփոփոխ առաջնահերթություն»,-հավելել է նա։

Նմանատիպ նյութեր
817 դիտում
14:40 02-06-2024
Զելենսկին մեղադրել է Չինաստանին Շվեյցարիայում խաղաղության համաժողովը խափանելու հարցում Ռուսաստանին օգնելու մեջ
1000 դիտում
12:44 04-07-2023
Բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Ալիևը՝ Բայդենին
Այս բաժնից
1183 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1462 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1123 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները