Թուրքմենիայում պատանի ձյուդոյիստին սպանել են գոտեմարտը մրցակցին չհանձնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքմենիայում մահացել է 14-ամյա ձյուդոյիստ Սուլեյման Թուրսունբաևը, որին դաժան ծեծի էին ենթարկել ձյուդոյի մրցաշարից հետո, հայտնում է Turkmen.news-ը:
Փետրվարի սկզբին պատանի մարզիկին փորձել էին ստիպել մրցաշարի եզրափակիչում պարտվել թուրքմենական ՆԳՆ-ի երիտասարդ կուրսանտին, սակայն տղան հրաժարվել է և վստահ հաղթանակ է տարել՝ իր քաշային կարգում չեմպիոն հռչակվելով:
Մրցաշարի ավարտից հետո մի խումբ երիտասարդներ համառ տղային տարել են անհայտ ուղղությամբ, դաժան ծեծի ենթարկել և թողել փողոցում ընկած: Նրան գտել են պատահական անցորդները, որոնք շտապօգնություն են կանչել:
Մարզիկին տեղափոխել են Աշխաբադի կենտրոնական հիվանդանոցներից մեկը, սակայն բժիշկները հրաժարվել են շտապ բուժօգնություն ցույց տալ և խորհուրդ են տվել նրան տեղափոխել բնակության վայր, որը Թուրքմենստանի մայրաքաղաքից 500 կմ հեռավորության վրա է գտնվում: Ի վերջո Սուլեյմանին տեղափոխել են շրջանային հիվանդանոց, որտեղ էլ մի քանի օր անց նա մահացել է:
Տղայի ծնողները երկրի նախագահ Գուրբաղուլի Բերդիմուհամեդովին կոչ են արել գտնել և պատժել սպանության մասնակիցներին: Սակայն Tengrinews.kz կայքի տեղեկություններով, տղայի մրցակիցը երկրի ղեկավարի հարսի ազգականն է եղել: