211652_close_icon
views-count1189 դիտում article-date 18:50 18-02-2021

Լիսագոր գյուղի հատվածում ուժեղ քամու հետևանքով առաջացել են խնդիրներ, որից հետո անձնակազմը պատսպարվել է ժամանակավոր կացարաններում. ՊԲ

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում:

Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք,  որ ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել էր, նրանք սառնամանիքին մնացել էին դրսում։

Այս մասին Tert.am-ին հայտնել էր ժամկետային զինծառայողի մայր Ջ․Կ․-ն, ում որդին նշված տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկն է։ 

Նմանատիպ նյութեր