211652_close_icon
views-count33997 դիտում article-date 09:29 18-02-2021

Կասկադյորական ավտովթար Երևանում․ 35-ամյա վարորդը Nissan Tiida-ով ռուս ուղղափառ եկեղեցու մոտ բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող հատվածում ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց Երևանի բնակիչ 35-ամյա Թաթուլ Կոստանանը իր վարած Nissan Tiida մակնիշի 97 DC 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթանալով, գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Բենիկ Արզումանյանն ու Ասլան Հարությունյանը։

Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ վթարից հետո համարանիշները հանել էր, սակայն ՃՈ տեսուչների ժամանումից հետո համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր