211652_close_icon
views-count62156 դիտում article-date 15:55 17-02-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ ՍՊԸ տնօրենը Mitsubishi-ով բախվել է Mercedes-ին. կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Հովհաննես Մարկոսյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ատոճանապարհի 192 կմ-ին  դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արտակ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ 38-ամյա Արմինե Պետրոսյանը, 26-ամյա Աննա Ղուկասյանը, 58-ամյա Անուշ Դավթյանը և Mitsubishi-ի վարորդ Հ․ Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ․ Մարկոսյանը «Բազալտ 7» ՍՊԸ տնօրենն է։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր