39135 դիտում
11:25 17-02-2021
Երևանում ուժեղ քամին իր սև գործն է արել․ վնասվել են ավտոմեքենաներ․ ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների վնասը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ից 09։30 ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցում, ուժեղ քամու հետևանքով, շենքի տանիքի երկաթե ալյումինե հատվածը պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai Elantra, Mercedes, Nissan tiida և 2 Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել է նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ։
Նշված մեքենաները կրել են խոշոր չափի վնաս, սակայն հայտնի չէ, թե ով է փոխհատուցելու քաղաքացիների վնասը։
Ապահովագրական ընկերություններից հայտնել են, որ իրենք փոխհատուցում չեն անելու, քանի որ ավտոմեքենաները ԿԱՍԿՈ արված չեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+