183995 դիտում
10:56 17-02-2021
Գնված ապրանքը հետ չվերցնողը կտուգանվի 100 հազար դրամի չափով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Օրինակ՝ առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածի 36-37-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ:
Այսպես, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին խոչընդոտելը կամ տեսուչների օրինական պահանջներն ու ցուցումները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 500 հազար դրամից մինչև 1 մլն դրամի չափով։
Իսկ, ահա, առևտրի օբյեկտներում գնորդին վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքները օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և հետ չվերցնելը կամ հետ վերցնելուց և փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը կառաջացնի տուգանքի նշանակում` 50 հազար դրամից մինչև 100 հազար դրամի չափով:
Իսկ մինչ այս նկատենք, որ ոչ պարենային ապրանքների խանութներ կան, որտեղ ոչ միայն հետ չեն ընդունում ապրանքը, այլև մինչև գնելը սպառողին զգուշացնում են, որ իրենց «ներքին կանոններով» չեն կարող հետ ընդունել ապրանքը, ծայրահեղ դեպքում առաջարկում են փոխանակել նույն գինն ունեցող մեկ այլ ապրանքով: Հուսանք` տնտեսվարողները օրենքի այս փոփոխությունից կզգոնանան և, ի վերջո, կսկսեն հարգել ու հաշվի նստել սպառողի իրավունքների հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2735 դիտում
09:33 03-09-2022
100 հազարից 200 հազար դրամի չափով. ով որքան կտուգանվի. «Ժողովուրդ»
1501 դիտում
10:30 16-04-2015
ՀԷՑ–ը հերթական անգամ կտուգանվի՝ այս անգամ արդեն 20 մլն դրամի չափով. Ժողովուրդ
1508 դիտում
09:25 13-07-2022
ՀԷՑ-ը կտուգանվի 20 մլն դրամի չափով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»