1558 դիտում
10:30 16-04-2015
ՀԷՑ–ը հերթական անգամ կտուգանվի՝ այս անգամ արդեն 20 մլն դրամի չափով. Ժողովուրդ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ապրիլի 18-ին հերթական անգամ կտուգանվի՝ այս անգամ արդեն 20 մլն դրամի չափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշված օրը կայանալիք նիստի օրակարգում քննարկելու է ՀԷՑ-ին տուգանելու մասին նախագիծը: Իսկ պատճառն այն է, որ ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրել իր հատուկ հաշիվներին, այլ ինչ-որ ուրիշ բանկային հաշիվների է ուղարկել: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀԷՑ-ին չի հետաքրքրում, թե ինչ է գրված ՀՀ օրենսդրությունում, և ինչ է ասում ՀԾԿՀ-ն: Այս ընկերությունը սպառողներից հավաքագրված գումարները տնօրինել և տնօրինում է իր հայեցողությամբ: Իսկ այն փաստը, որ արդյունքում հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր են կուտակվում, իրենց ոչ էլ հետաքրքրում է: ՀԷՑ-ում համոզված են, որ նույն ՀԾԿՀ-ն՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ականջները կախ կբարձրացնի էլէներգիայի սակագինը, և պարտքերը հայ սպառողները «կփակեն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1601 դիտում
09:25 13-07-2022
ՀԷՑ-ը կտուգանվի 20 մլն դրամի չափով․ «Ժողովուրդ»
184205 դիտում
10:56 17-02-2021
Գնված ապրանքը հետ չվերցնողը կտուգանվի 100 հազար դրամի չափով. «Ժողովուրդ»
2804 դիտում
09:33 03-09-2022
100 հազարից 200 հազար դրամի չափով. ով որքան կտուգանվի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1573 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1879 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2266 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am